Դիսնեյի փառքի սրահը չի մոռացել նաեւ ամերիկացի դերասան, ռեժիսոր, երաժիշտ եւ պրոդյուսեր, «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» եւ այլ հեղինակավոր կինոմրցանակների ասպետ Ջոնի Դեփին: Այս անգամ, ի թիվս այլ աստղերի, նաեւ նրան է շնորհվել «Դիսնեյի լեգենդ» մրցանակը: 52-ամյա Ջոնի Դեփի բրոնզաձույլ ափերը այլեւս տեղ կգտնեն Դիսնեյի թանգարանում:
Դեփը խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ Նա հայտնի է դարձել հատկապես Թիմ Բարթոնի ֆիլմերի եւ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում կատարած կապիտան Ջեք Ճնճղուկի դերի շնորհիվ։ 2012 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վաստակող դերասան. նա վաստակել է 75 միլիոն ԱՄՆ դոլար մեկ տարում:
Դեփի մասնակցությամբ ֆիլմերը հավաքել են ավելի քան 3 միլիարդ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ 7.6 միլիարդ դոլար՝ համաշխարհային շուկայում։ Դերասանի առավել հաջող կոմերցիոն նախագծերից է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարքը (ավելի քան 3 միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Ալիսան հրաշքների աշխարհում» (ավելի քան միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Չալլին եւ շոկոլադի գործարանը» (ավելի քան 474 միլիոն դոլար ԱՄՆ-ում) եւ «Զբոսաշրջիկը» (278 միլիոն դոլար ԱՄՆ-ում):
«Առավոտ» օրաթերթ
20.08..2015