Այս օրերին Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում համերգներով հանդես է գալիս սլովենական Laibach ռոք խումբը, որն իր երգերում եւ տեսահոլովակներում օգտագործում է նացիստական կերպարներ: Համերգները նվիրված են կորեական թերակղզու՝ Ճապոնիայից ազատագրման 70-ամյակին: Համերգն իր ներկայությամբ պատվել է Հյուսիսային Կորեայի լիդեր Կիմ Չեն Ինը: Խմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենց նպատակն է ավելի շատ ունկնդիրներ ունենալ Հյուսիսային Կորեայում:
Laibach ռոք խումբը սովորություն ունի հանդես գալ, այսպես ասած, արդյունաբերա-միլիտարիստական ոճով, ինչպես մի անգամ դա արել է ռուսաստանյան համերգներից մեկի ժամանակ: Բացի իր երկացանկի երգերից, Laibach-ը կատարել է կորեական ազգային երգեր՝ ռոքային իմպրովիզներով:
«Առավոտ» օրաթերթ
20.08..2015