Օրերս փոփ-արքայադուստր Բրիթնի Սփիրսը Teen Choice Awards 2015 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Ոճի սրբապատկեր» մրցանակի: Մրցանակը վերցնելիս երգչուհին հայտարարել է, որ սիրում է հագուստի առումով փորձարարությունների դիմել: Նախորդ տարիներին նա Teen Choice Awards-ի եւս 9 մրցանակ է ստացել:
Ի դեպ, արդեն 33-ամյա Սփիրսը համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին Baby One More Time սինգլը։ Բրիթնին այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր՝ ամերիկյան փոքրիկ Լուիզիանա քաղաքից։ Մինչ այսօր Բրիթնի Սփիրսը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ, 100 միլիոն սինգլ եւ սահմանել բազմաթիվ ռեկորդներ։
«Առավոտ» օրաթերթ
20.08..2015