Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդարացվի՞ Արտակ Բուդաղյանը. վաղը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցների գործով դատավճիռն է լինելու

Օգոստոս 20,2015 21:45

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վաղը ժամը 14.30-ին հրապարակելու է իր վճիռը:

Այսօր տեղի ունեցած նիստում պաշտպանական ճառն է լսվել:

Aravot.am-ի հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը պատմեց, որ մինչ այդ դատախազը բացակայել է: Պատճառն, ըստ նրա, այն է, որ նիստերի ձայնագրություններից մեկի մեջ լսվել է, թե ինչպես է դատախազը վկայի հարցաքննության ժամանակ ուշագրավ արտահայտություն անում. «Երբ պաշտպանը վկային հարց է տալիս, դատախազն այնտեղ իր կողքին նստած  Լորետա Բարսեղյանի փաստաբանին ասում է ՝ ես արդեն ասել եմ ինչ ասի: Այդ խոսակցության հիման վրա մենք նախ փորձեցինք պարզաբանումներ ստանալ, բայց մեզ պաշտոնապես պարզաբանումներ չտվեցին»:

Մեր հարցին՝ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք, վաղը արդար դատավճիռ կկայացվի՞՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Մեր գործը պայքարելն է, մեր գործն ակնկալիք ունենալը չէ: Մենք պայքարելու ենք, որ ամեն ինչ վերադառնա օրենքի դաշտ: Երբ լսեմ վճիռը, իմ կարծիքը կասեմ՝ արդար է այն, թե ոչ: Ես գտնում եմ, որ արդար կլիներ այն դեպքում, եթե Արտակ Բուդաղյանը արդարացվեր, իսկ Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը քրեական պատասխանատվության ենթարկվեին՝ սպանության եւ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31