Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Համալիրում կազինո լինել չի կարող». (Տեսանյութ)

Օգոստոս 20,2015 21:33

Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի եւ Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպերի առնչությամբ խստորեն հրահանգել է իրավապահ մարմիներին ուսումնասիրություն անել

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո  կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկել են այն բոլոր իրադարձությունները, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել:

Անդրադառնալով հանրապետական Ռուբեն Հայրապետյանի եւ Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ արձանագրված  աղմկահարույց միջադեպերին, Շարմազանովն ասաց. «Ցանկացած բռնության հետ կապված ՀՀԿ-ի կարծիքը չի փոխվել, ՀՀԿ-ն դատապարտում է, եւ չի ընդունում բռնություն, եւ դեմ է, բայց կոնկրետ պարոն Սեդրակյանի եւ պարոն Հայրապետյանի հետ կապված ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական հնչեցնելուց, որովհետեւ մենք առայժմ խոսում ենք ենթադրությունների դաշտից»:

Մանրամասները` տեսանյութում

Շարմազանովը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանն իրավապահ մարմիներին խստորեն հրահանգել է ուսումնասիրել 2 միջադեպերի հետ կապված մանրամասները, որոնք կներկայացվեն հանրությանը:

ՀՀԿ մամլո խոսնակը նաեւ վստահեցրեց, որ դատախազությունը իր լիազորությունների շրջանակներում հսկողություն է սահմանել, եւ դատախազությունը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

ՀՀԿ նիստում, ինչպես ասաց Շարմազանովը,  արդարադատության նախարարի թեկնածուի եւ ընդհանրապես կադրային հարցեր չեն քննարկել:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վաճառքի գործարքի մասին Շարմազանովն ասաց, որ այն շատ լուրջ եւ խոստումնալից գործարք է:

Իսկ այն, որ ներդրումային ծրագրում նշված է, որ այնտեղ  գործելու է նաեւ խաղատուն, Շարմազանովն այդ առնչությամբ վստահեցրեց՝  համալիրում կազինոյի շինություն, կամ կազինոյի առկայություն չի լինելու. «Համալիրը բոլորիս  համար թանկ է, եւ կարեւորագույն կառույց է, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար այդ կառույցի նկատմամբ ուշադրությունը մեծ է, եւ դրանով եմ պայմանավորում մեր փորձագետների մտահոգությունները, բայց շատերն ունեն ինֆորմացիայի պակաս, եւ դա հանգեցնում է որոշակի շահարկումների»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31