Բռնցքամարտի աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում այսօր տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ մտավ եզրափակիչ: Վճռորոշ մենամարտում մեր Անուշիկի մրցակիցը ներկայացնելու է Գերմանիան:
60 կգ քաշային կարգում Անի Հովսեփյանը դուրս է մնացել մեդալների համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ