Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով

Օգոստոս 20,2015 19:30

Երևանի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա  կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը գրավոր հաղորդում էր ներկայացրել  առ այն, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող շուրջ 40 աղբամաններ՝  այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս)։

Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան 8 հասցեի դիմացի ճանապարհահատվածից  առգրավվել են  «Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղին պատկանող աղբամանները, նշանակվել դատաապրանքագիտական փորձաքննություն։

Քննությամբ պարզվել է, որ աղբամանները վնասվել են մասամբ եւ ընկերությանը պատճառված վնասը կազմել է 25.400 դրամ։ Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ  ընկերությունն այլեւս որեւէ բողոք-պահանջ չունի։

Նախաքննության արդյունքներով՝ քննիչը  որոշում է կայացրել  հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Եթե նման լկտի բողոք տեղի ունենար Եվրոպայում ապա ըստ գործող կարգի շրջանակներում նման ծախսերը փակում է ապահովագրության ընկերությունը, իսկ եթե «Սանիտեկ» ՍՊԸ-ը չունի նման պայմանագիր ապա այդ «Սանիտեկ» ՍՊԸ-ին պետք է դատի տալ,նրանք իրավունք չունեն գործելու ոչ մի օր առանց աահովագրության:
    Եվրոպայում երիտասարդները կայրեին 100 ավելի աղբամաններ, դրանով կօգնեին ընկերության արագ փակմանը,պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31