Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ԱԺ բոլոր նիստերը օնլայն կարգով, էլեկտրոնային փոստով հասանելի են հանրությանը»

Օգոստոս 20,2015 18:52

Գալուստ Սահակյանը բազեականների հետ անկեղծացավ ու խորհրդարանական կյանքից որոշ բացահայտումներ արեց: Նա ասաց. «Ես այնպես եմ վարում ԱԺ նիստերը, որ խորհրդարանում վեճ առաջանա: Ժողովուրդը մտածում է, որ դա սևի ու սպիտակի կռիվ է, պատգամավորներն իրար հոշոտելով են զբաղված, բայց իրականում նիստերից հետո բոլոր պատգամավորները բարեկամներ են դառնում, իրար հետ հարցեր լուծում, հետագայում դառնում խնամիներ: Հակառակ դեպքում, եթե չես քննարկում, վեճ չկա, դառնում է ավտորիտար քննարկում: Պիտի բոլորը վիճեն, որ ԱԺ նախագահը կարողանա մտածել, թե որն է ճիշտը»:

Գալուստ Սահակյանը նաև շեշտեց, թե դեռ հարցը բռունցքների չի հասնում և չի էլ կարող հասնել, քանի որ բոլոր հայերն իրար բարեկամներ ու խնամիներ են:

Հարցին՝ սահմանադրական փոփոխություններից հետո իրեն ի՞նչ պաշտոնում է տեսնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ամենամեծ պաշտոնը Գալուստ Սահակյանն է, դա ավելի մեծ պաշտոն է, քան ցանկացած պաշտոն»: Հարցին՝ իսկ իր ներկայիս՝ ԱԺ նախագահի պաշտոնում ո՞ւմ է տեսնում, ի պատասխան Գալուստ Սահակյանը դիմելով երիտասարդներին՝ ասաց. «Ձեզնից յուրաքանչյուրին»:

Հարցին՝ կառավարությունն ի՞նչ է մտածում Սյունիքի պոչամբարների մասին, պարոն Սահակյանը պատասխանեց. «Մեր պոչամբարները հարյուր տարեկան են, որևէ ցնցում և դա աղետի կբերի: Հիմա մենք քաղաքականություն ենք տանում, որ դրանք նորից վերամշակվեն, դառնան նյութ, որը հասարակության համար անհրաժեշտ է և պոչի  մնացորդները դառնան ավազ»:

Ի պատասխան բազեականների հարցին՝ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների առանձնահատկություններից ելնելով՝ խորհրդարանն արդյոք չի՞ փորձում իր աշխատանքն ավելի հասանելի դարձնել հանրությանը, պարոն Սահակյանն իր խոսքում մի զավեշտալի միտք արտահայտեց. «Հիմա ԱԺ-ի ցանկացած նիստ օնլայն կարգով, էլեկտրոնային փոստով լրիվ հասանելի է հանրությանը»:

Դառնալով առողջապահական ոլորտի խնդիրներին՝ պարոն Սահակյանը պատասխանելով հարցին՝ ասաց. «Որոշ չինովնիկներ երևի թե համը հանում են հասարակության հետ չշփվելով, կամ հասարակության հետ ոչ անմիջական վերաբերմունք ունենալով, սա է զայրացնում մեր ժողովրդին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31