Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ամեն օր «ոչ»-ի շարժում եք անում, մի օր էլ «այո»-ի շարժում արեք»

Օգոստոս 20,2015 17:57

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թերահավատորեն ու հեգնանքով է մոտենում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների անցկացվելիք «ոչ»-ի շարժմանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարել է, որ իշխանությունները կստանան «ոչ»-ի շարժում, եթե անտեսեն Վենետիկի հանձնաժողովի գնահատականը:

Այս առիթով խորհրդարանի խոսնակն ասաց. «Նմանողականության շարժում է, մեր ազգային ըմբռնումներում նման շարժում չի կարող լինել: Եվրոպայում անում են, ուստի, որ եվրոպական մեսիջներն առավել լինեն իրենց նկատմամբ, իրենք էլ են անում նման շարժում: Ի՞նչ է նշանակում «ոչ»-ի շարժում: Ամբողջ օրը «ոչ»-ի շարժում եք անում, մի օր էլ արեք բարեփոխումների շարժում: Բայց ոչ, «ոչ»-ի շարժումը խմորումներ առաջացնող է, ինչ-որ մի տեղ լիցքավորում է մարդկանց»:

Հարցին՝ ըստ նրա՝ հանրության քանի՞ տոկոսն է «կողմ» սահմանադրական բարեփոխումներին, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հանրաքվեն կտա այդ հարցի պատասխանը: Երբ ոմանք հոռի խոսում են, հասարակությունից տեղյակ չեն, թվում է, թե այդ մարդիկ մի տասն օր հասարակության մեջ ման են եկել, այնինչ մի մարզ էլ չեն գնացել»:

Պարոն Սահակյանը հստակեցնելով հանրաքվեի ժամկետներն ասաց, որ այն կլինի աշնան վերջում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Սրտիցս ուղղակի արյքւն է կաթում, տեսնելով, թե երբեմնի կրթության ու գրագիտության երկիրը ում հույսին մնացել, ով է տնօրինում…
    ….սնանկ ու սնամեջ մի ,,երևույթ,, ում քաջնազար ասելն էլ քիչ է….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31