ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ներկաներին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ պատվիրակության առաջին հանդիպումը պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պատկերացում կտա Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և վերջին տարիներին այդ ոլորտում արձանագրված հաջողությունների մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է Ազգային ժողովի, որպես պետական համակարգի կարևոր ինստիտուտի դերակատարությունը, նշելով, որ քաղաքացիները աստիճանաբար պետք է զգան օրենսդիր մարմնի ազդեցությունը:
Քննարկմանը կողմերը կարևորել են երկու հանրապետությունների Մարդու իրավունքների ինստիտուտների համագործակցության հնարավոր ուղիները և աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը և ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ