Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության բոլոր տեսակի փոփոխությունները քաղաքական ենթատեքստ ունեն». աստվածաբան

Օգոստոս 20,2015 17:50

Հանրային և քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Սահմանադրության նոր նախագիծը:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանի համար, օրինակ, անհասկանալի է, թե ինչու են երկու տասնամյակի ընթացքում երեք անգամ փոփոխում Սահմանադրությունը. «Սահմանադրությունը փոփոխվում է այն ժամանակ, երբ հասարակությունը զարգացածության նոր մակարդակի է հասնում: Իսկ մեր զարգացածության մակարդակը դրականից անգամ շատ հեռու է: Մենք խնդիր ունենք պարզելու, որ Սահմանադրության բոլոր տեսակի փոփոխությունները քաղաքական ենթատեքստ և խորը քաղաքական իմաստ են պարունակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Խաչատրյանը:

Նրա պնդմամբ՝ եթե Սահմանադրության մեջ կատարվում է մոտ հարյուր հոդվածի փոփոխություն, ուրեմն գոյություն ունեցող օրենքները պետք է ամբողջությամբ փոխվեն, քանի որ Սահմանադրությունն օրենք է օրենքների համար:

Աստվածաբանը վրդովված է, որ Սահմանադրության նոր տարբերակում ընտանիքը միայն որպես «բուծարան» է ներկայացվում: Ամրագրված չեն այն դրույթները, թե ինչ է ընտանիքը, ինչ նշանակություն ունի մեզ համար և այլն. «Ընտանիքին վերաբերող հատվածում կարդում ենք, որ ընտանիքը հասարակության հիմնական բջիջն է և բնակչության պահպանման ու բազմացման հիմքը: Այսինքն՝ հայկական ընտանիքը միայն բուծարա՞ն է»:

Սահմանադրության նոր տարբերակով, ըստ բանախոսի, ուղղակի հարվածներ են հասցված նաև եկեղեցուն. «Սակայն դրանք այնպես են գրված, որ «բթամիտ» զանգվածը հասկանալ չի կարող: Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, ըստ էության, հնարավորություն է տալու, որ նրան զրկեն իր պատմական առաքելությունից»,- նկատեց Վ. Խաչատրյանը։

Նրա պնդմամբ՝ գործող Սահմանադրությունը մեր արժեհամակարգի պահպանման առումով ավելի ընդունելի է, քան Սահմանադրության նոր տարբերակը: Եվ վերջինիս ոչ միայն պետք է «ոչ» ասել, այլև թույլ չտալ, որ հասնի համահայկական քննարկման, քանի որ այն իր մեջ լուրջ վտանգներ ու ծուղակներ է կրում և իր նպատակին չի ծառայում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31