Միլիցա Մարկովիչը 2015 թվականի օգոստոսի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական (ԵԽԽՎ) վեհաժողովի իր «Ադրբեջանի սահմանամերձ գոտու բնակիչները դիտմամբ զրկվել են ջրից» խորագրով զեկույցի պատրաստման նպատակով կայցելի Ադրբեջանի տարբեր քաղաքներ:
ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջան կատարելիք այցելության ընթացքում համազեկուցողը կհանդիպի այդ երկրի արտաքին գործերի, բնապահպանության եւ բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարների հետ:
Նախատեսված են նաեւ հանդիպումներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության, Ջրային ռեսուրսների պետական գործակալության, Համաշխարհային բանկի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ