Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նպատակը «մայդանն» է. Eadaily

Օգոստոս 20,2015 16:51

Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու նպատակը «մայդանն է», որպեսզի երկիրն ամբողջությամբ անցնի եվրոպական քաղաքակիրթ համակարգի: Այս կարծիքը, «EADaily»-ի հետ զրույցում, հայտնել է քաղաքագետ Էդուարդ Մամիկոնյանը:

Այս կարծիքը քաղաքագետը բացատրել է այն սկզբունքներով, որոնք ընկած են իշխանության նախաձեռնած բարեփոխումների հիմքում. «Ինքնիշխանությունից հրաժարում, սոցիալ-դարվինիզմ, որը մարդուն զրկում է բոլոր ազատություններից, օլիգարխիկ համակարգի ամրապնդում»:

Բարեփոխումներն իրականացնելու Հայաստանի իշխանությունների նկատելի շտապողականությունը, ըստ Մամիկոնյանի, կապված է Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ: Նրա կարծիքով՝ Երեւանի վրա զգալի ճնշում է գործադրում Եվրոպան: Քաղաքագետը նկատել է, որ նոր սահմանադրության հենց առաջին տողերում երեւում է եվրոպական համակարգին անցնելու ձգտումը:

Էդուարդ Մամիկոնյանը վստահ է, որ բարեփոխումներն ավելի կվատացնեն իշխանությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը, ինչը կարող է արմատական քայլերի պատճառ դառնալ:

Քաղաքագետի կարծիքով՝ նոր սահմանադրությունը հակասում է հայ հասարակության մենթալիտետին, ինչպես նաեւ կա հանրապետության աղքատացման ավելացման վտանգ: Սակայն, ըստ Մամիկոնյանի, կան նաեւ ուժեր, որոնք կպայքարեն բարեփոխումների դեմ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Տրամաբանություն ուր ես?: Քեզ կանչող կա:
    ոչ մի միտք էսքան ապուշության մեջ:
    ոնց էլ հայթայթել եք, այ լրագրող, սրան: Յանի գնացեք ամեն մեկից հարցարույց վերցեք էլի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31