Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Մինասյան. «Եթե Հայաստանը ԵՏՄ անդամ չլիներ, կարող էր ավելի վատ լինել»

Օգոստոս 20,2015 16:08

Աշխարհաքաղաքական ու տնտեսական շարունակվող բարդ իրավիճակում, երբ ՌԴ-ի տնտեսությունն օրեցօր գահավիժում է ու դրա ականատեսն ենք լինում բոլորս, երբ ԵՏՄ-ի ՀՀ-ի անդամությունից ի վեր դեռ որեւէ մեկը չի գրանցել այն դրական զարգացումները, որոնք ակնկալվում էին, ՀՀ իշխանությունները դեռ շարունակո՞ւմ են լավատեսական տրամադրությունները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասով`Aravot.am-ի հարցին, այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Կարինե Մինասյանը պատասխանեց. «Մենք շարունակում ենք մնալ պրագմատիկ: Եվ պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք այն հնարավորությունները, որոնք, այնուհանդերձ, ստեղծում է ԵՏՄ-ն, օգտագործել մեր տնտեսական զարգացման համար»:

Տիկին Մինասյանը նկատում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանումն ավելացել է եւ աճում է նաեւ նրա շնորհիվ, որ բավական պարզեցված են ԵՏՄ անդամ երկրներ արտահանման գործընթացները: «Իհարկե, դեռ անելիքներ ունենք ավելի լավ պայմաններ ստեղծելու համար: Մասնավորաբար, մեր կառավարությունն այժմ աշխատում է լոգիստիկ`ճանապարհային, խնդիրները լուծելու ուղղությամբ»:

11

Ծառայությունների ոլորտում աշխատավարձերի տարբերություններն, ըստ Կարինե Մինասյանի, ԵՏՄ շուկայում Հայաստանին մրցունակ լինելու հնարավորություն է տալիս: Իսկ ապրանքների ոլորտում արտահանումների նվազումը, նա եւս կապում է աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումներով, արտարժույթի տատանումներով, ինչը դեռ կշարունակվի:

«Միգուցե մի քիչ լավ ձեւակերպում չի, բայց եթե Հայաստանը ԵՏՄ անդամ չլիներ, իրականում կարող էր ավելի վատ իրավիճակ լինել մեզ համար, քանի որ մեր տնտեսության կախվածությունը ՌԴ տնտեսությունից, բավական շատ է ու, մասնավորաբար, արտահանման ոլորտում: Իրականում մենք արտահանման աճ ունենք`հանքահումքային ոլորտի հաշվին, որը բարձր ավելացված արժեք չի արձանագրում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31