Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի ավագների Խորհուրդը» խնդրում է վարչապետին ընդունել իրենց պատվիրակությունը

Օգոստոս 20,2015 15:58

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Հարգելի Հովիկ Աբրահամյան,

Մեր երկրի անկախության 24-րդ տարեդարձի շեմին Հայաստանի ավագ սերնդի մոտ հարց է հասունացել․ ի՞նչ երկիր եք Դուք մեզանից ստացել մեկ քառորդ դար առաջ եւ ի՞նչ երկիր եք թողնելու հաջորդ սերունդներին։

Մենք խորապես մտահոգված ենք, որ Հայաստանի կառավարությունը այսօր չունի երկրի ապագայի տեսլական եւ ապրում է 1 օրվա խնդիրներով։ Մենք տեսնում ենք, որ կառավարությունը անզոր է հաղթահարել կոռուպցիան, ապահովել երկրում ներդրումների համար բարենպաստ պայմաններ եւ ապագայի հեռանկար ստեղծել մեր երկրի երիտասարդության համար։ Մենք տեսնում ենք նաեւ, որ երիտասարդությունը մեր երկրում սկսել է ընդվզվել այս իրավիճակի դեմ եւ դուրս է գալիս պայքարի՝ արժանապատիվ ապագա ունենալու իր իրավունքի համար։

Մենք որոշել ենք աջակից դառնալ երիտասարդներին՝ իրենց արդար պայքարում։ Մեր թոռների ապագայի համար պայքարի դուրս գալուց առաջ որոշեցինք նաեւ հանդիպել ձեզ հետ՝ մեր ազգին վերաբերող կարեւորագույն հարցերը քննարկելու համար։

Դիմում ենք Ձեզ առաջարկով՝ ընդունել մեր պատվիրակությանը եւ կազմակերպել այդ հանդիպումը։

«Հայաստանի ավագների Խորհուրդ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խումբ։

 

Պարգեւ Բադոյան, էներգոմեխանիկ,

Էդիկ Խաչատրյան, ձեռներեց,

Հակոբ Նազարի-Դեխնավի, ճարտարապետ-ճարտարագետ,

Ք․ Երեւան, Հանրապետության հրապարակ,

18 օգոստոսի, 2015թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31