Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոսանքի սուբսիդավորմամբ կառավարությունը ձիու քայլ արեց (Տեսանյութ)

Օգոստոս 20,2015 15:52

«Մեզ մոտ էներգակիրների հետ կապված խնդիրներն ունեն ինստիտուցիոնալ բնույթ. Օրինակ գազի մատակարարման հարցում անցյալ տարի եւս մեծ աղմուկով անհամաձայնությամբ անցավ որոշումը, թե ինչու սահմանին մի գին է, սպառողին հասնում է մեկ այլ գնով եւ այլն: Էլեկտրաէներգիայի ոլորտում նույնպես այդ խնդիրն է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից հոսանքի 7 դրամի սուբսիդավորմանը, պարոն Մակարյանը նկատեց, որ նախատեսած քանակը սուբսիդավորման՝ 250 կվ/Ժ՝ ամսական, դա 4-5 հոգանոց ընտանիքի սպառման ծավալն է: Պարոն Մակարյանի դիտարկմամբ՝ այդ սուբսիդավորումից դուրս են մնում փոքր ու միջին բիզնեսը, հնարավոր է միկրո բիզնեսը ներառվի: Հնարավոր է տեխնիկական աուդիտի եզրակացությունն այն լինի, որ հոսանքի թանկացումն արդարացված է, սա նշանակում է սուբսիդավորումը դադարեցվելու է:

«Ամսական բյուջեից մոտ 24 միլիոն դոլար է ծախսվելու սուբսիդավորման համար»,-ասաց Մակարյանը, եւ առաջարկեց այդ սուբսիդավորման գումարներով աղետի գոտում շահավետ ծրագիր իրականացնել:

Մանրամասն տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ եթե սուբսիդավորումը դադարեցվի, ապա հոսանքի այդ 7 դրամը ամեն ընտանիքին միջինը կարժենա տարեկան 100 հազար դրամ:

Պարոն Իոաննիսյանի դիտարկումները՝ տեսանյութում

Aravօt.am-ի այն հարցին՝ արժե՞ր սուբսիդավորել, եթե սուղ բյուջեից հսկայական գումարներ են ծախսվելու եւ ի վերջո կարճ ժամանակ անց այն դադարեցվելու է, արդյոք ավելի նպատակային չպիտի այդ գումարները ծախսվեին, պարոն Մակարյանն ասաց՝ «Դա իզուր ծախս է: Բայց կառավարությունը ձիու քայլ արեց այն առումով, որ կար դժգոհություն, կար միտինգների ռիսկ, ցածր վճարունակություն, ուզեց իր վարկանիշը բարձրացնել»:

Մակարյանի եւ Իոաննիսյանը պատասխանները՝ տեսանյութում

Գործատուների միության նախագահը կառավարությանը մի ծրագիր է ներկայացրել արեւային էներգիան շահավետ օգտագործելու ուղղությամբ, սակայն, ինչպես բանախոսն ասաց՝ կառավարությունում այն լավ չեն ընկալել: Մինչդեռ միության առաջարկած մեխանիզմը շատ պարզ է եւ այն շահավետ է թե բնակիչներին, գործարարներին եւ անգամ կառավարությանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31