Երևանի քաղաքապետարանը ջազի բոլոր սիրահարներին օգոստոսի 21-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Կասկադ համալիր՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հարակից տարածք՝ մասնակցելու «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող «Քաղաքը ջազ է լսում» համերգային երեկոյին:
Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ:
Երևանի քաղաքապետարան