Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրեց Արգիշտի Կիվիրյանին

Օգոստոս 20,2015 14:55

Վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ դատավոր Կարինե Ղազարյանի ավարտվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Armenia Today» կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:

Օգոստոսի 20-ին դատավոր Կարինե Ղազարյանը հրապարակեց գործով որոշումը: Ըստ որի՝ բեկանեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ արդարացրեց Արգիշտի Կիվիրյանին:

Հիշեցնենք՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սույն թվականի հունիսի 8-ին Արգիշտի Կիվիրյանին մեղավոր էր ճանաչել ոստիկանության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու քրեական գործով: Կիվիրյանը դատապարտվել էր 400 հազար դրամ տուգանքի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31