Հայաստանում մոտ կես միլիոն մարդ տառապում է սիրտ-անոթային տարբեր հիվանդություններով։ Գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ մահացուծությունների թվի կեսը պայմանավորված է հենց այդ հիվանդություններով։
Պարոն Հայրապետյանը զգուշացնում է սիրտ-անոթային հիվանդություններ, ինչպես նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խուսափել արևի ճառագայթներից, քանզի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է բարդությունների և կարող է վտանգավոր լինել կյանքի համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում