Քիչ առաջ Բաղրամյան 26-ի առջեւից Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի թեւերից ոստիկանները ոլորեցին, նստեցրին մեքենան եւ տարան Արաբկիրի բաժին:
Պատճառն այն է, որ Գեւորգ Սաֆարյանը Հիմնադիր խորհրդարանի համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու միջադեպը դատապարտող բողոքի ակցիայի ժամանակ կանգնեց նախագահականի առաջ, շատ կոշտ ելույթ ունեցավ, որից հետո խանութից ձու գնեց եւ շպրտեց ուղիղ նախագահի նստավայրի շենքի վրա: Նրա այդ գործողությունից հետո անմիջապես թեւերից բռնեցին:
Կարդացեք նաև
Այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամները, ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Արաբկիրի ոստիկանություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ