Եթե գեղարվեստական մարմնամարզությունն ընդգրկվի նաեւ խառը դիսցիպլինների շարք, տղամարդիկ այս մարզաձեւում ոչ թե կկրկնօրինակեն կանանց, այլ իրենց ուղղությունը կմտցնեն: Այս մասին հայտարարել է վերջերս Կազանում ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում առաջին անգամ անցկացված գեղալողի խառը զույգերի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Մալցեւը: Նրա խոսքերով, պարտադիր չէ, որ տղամարդիկ վազեն ժապավենով: Նրանք կարող են այլ մարզագործիքներ օգտագործել, որը նաեւ կնպաստի գեղարվեստական մարմնամարզության զարգացմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի