Այս տարի նույնպես Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը օժանդակում է փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունների։ Վերջին օրերին պայմանագրեր ստորագրվեցին այն հայկական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացրած ծրագրերը հավանության են արժանացել։ «Ուրախ ենք, որ այս տարի մեզ են հասել մեծ քանակությամբ լավ հայտեր», ասաց դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Նադիա Լիխտենբերգերը։ «Հաջողակ նախաձեռնությունները անցել են դժվարին ընտրության գործընթացի միջով։ Մեր կողմից քննարկվել են 125 դիմում-հայտեր և մեզ համար որոշում կայացնելը շատ դժվար է եղել»։
Դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագիրը օժանդակում է կարճաժամկետ միջոցառումների, որոնք կոչված են արձագանքելու կարիքավորության կետային խնդիրներին և կարող են նպաստել բնակչության ամենախոցելի խմբերի կենսապայմանների բարելավմանը՝ առավելությունը տալով գյուղական վայրերին։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ծրագրերի համար հատկացվել է 41․000 եվրո։
Այս տարի օժանդակություն կստանան հետևյալ նոր նախաձեռնությունները․
– «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց ՀԿ՝ Սևանա լճի ափին արձակուրդային ճամբարի վերակառուցում
– Գանձաքար գյուղի շահառուների խումբ՝ գյուղացիների և միկրո-ձեռներեցների համար շարժական մարկետինգային պլատֆորմի ստեղծում
– Սյունիքի զարգացման ՀԿ (Եղեգնաձոր)՝ թիվ 64 մանկապարտեզի բակային պարագաների համալրում
– «Հույսի կամուրջ» ՀԿ (Նոյեմբերյան)՝ հաշմանդամների արհեստանոցի համալրում
– Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ՝ խուլ և համր անձանց ուսուցիչների վերապատրաստում
– Հայկական Կարմիր խաչի ընկերություն՝ Աբովյանի հանրակացարանում հանրային սենյակի ստեղծում
– «Սուրբ Սանդուխտ» կանանց ՀԿ՝ Գեղարքունիքի մարզի հինգ դպրոցների համար սպորտային պարագաների ձեռքբերում
– ՀԵՆԱ ՀԿ (Սառնաղբյուր)՝ երիտասարդական համայնքային կենտրոնի ստեղծում
– «Լոռե» էկո-ակումբ ՀԿ (Ստեփանավան)՝ տասը արևային չորանոցների կառուցում մրգի չորացման համար
Փոքր դրամաշնորհային ծրագրի, դիմումների ներկայացման ընթացակարգի մասին այլ տեղեկություններ, ինչպես նաև անցած տարիների ծրագրերի համառոտ նկարագրությունները կարող եք գտնել այստեղ․
Երևանում Գերմանիայի Դաշնային
Հանրապետության դեսպանություն
Մամուլի բաժին