Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի հետ խաղերը Ադրբեջանին ավելի ագրեսիվ են դարձնում Ղարաբաղի հարցում. Stratfor

Օգոստոս 20,2015 12:54

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է եւ դա հատկապես ակնհայտ է դարձել Ուկրաինայի ճգնաժամից հետո: Այս եզրակացությանն են հանգել ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի աշխատակիցները:

Այսօր հրապարակված զեկույցում նշված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերն անընդհատ խախտում են հրադադարի ռեժիմը, եւ լարվածության նման մակարդակ չի եղել վերջին 20 տարիներին:

«Stratfor»-ի կարծիքով՝ Ռուսաստանն իր ազդեցությունը կորցրել է Կովկասում եւ Մոսկվայի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է Ուկրաինայի իրադարձությունների վրա:

«Ավելի վաղ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, եւ Մոսկվայի ամուր դիրքերը տարածաշրջանում, բավարար էին խաղաղությունը պահպանելու համար: Սակայն Ուկրաինայի արեւելքում սկսված իրադարձություններից հետո Եվրոպական միությունը սկսեց խաղալ Ադրբեջանի հետ որպես Եվրոպա էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակ: Դա թույլ է տվել Բաքվին ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ Մոսկվան կորցնում էր իր դիրքերը»,- գրված է «Stratfor»-ի զեկույցում:

Ելնելով վերոգրյալից՝ հեղինակները եզրակացնում են, թե հենց այդ է պատճառը, որ Ադրբեջանը սկսել է ավելի ագրեսիվ գործել վերջին տարվա ընթացքում եւ փորձում է փոփոխել ստատուս-քվոն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31