Օգոստոսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնեքը, երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք:
Այս տարի Մյուռոնօրհնությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սրբալույս Մյուռոնը: Ապա նոր օրհնված Մյուռոնը կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Կարդացեք նաև
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի