Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում

Օգոստոս 20,2015 12:40

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ՍՊԸ-ին: Որոշումն ընդունվեց ՀԾԿՀ-ի բոլոր անդամների համաձայնությամբ:

Որոշման մեջ նշված է.

«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի օգոստոսի 14-ի No01/11/9743-15 ու «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի օգոստոսի 11-ի N374-15ԱՄ գրությունները` Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է համաձայնություն տալ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31