Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Սահմանին գազի գինը մեզ ի՞նչ

Օգոստոս 20,2015 11:39
Hrant bagratyan

Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Պաշտոնական լրատվամիջոցները ջանք չեն խնայում տարածելու մի «ֆանտաստիկ» լուր. ստորագրված են արձանագրություններ և գազի գինը սահմանի վրա 189 դոլարից դարձել է 165 դոլար։

Լավ է, բայց 3 հատ բայց կա։

1. Սահմանի գինը մեզ ի՞նչ։ Մեզ միևնույնն է վաճառում են 330 դոլարով։

2. 2013թ դեկտեմբերի 2-ի պայմանագրով Հայաստանի գազի գինը որոշվում է ՌԴ մարզերից մեկի (Օ-ի) գնով։ ՌԴ-ում մեծածախ գինը 55 դոլար է, մանրածախը՝ 110 դոլար։ 165 որտեղից ենք վերցնում՝ անհայտ է։

3. Վերջին մեկ տարում (52 շաբաթում) 1 մ3 գազի գինը համաշխարհային շուկայում 158.9 դոլարից իջել է 94.8 դոլար (1մ3=3500 BTU, իսկ 1BTU = 1055 ջոուլ հաշվարկով):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31