Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը, որը Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, Պատանի հանդիսատեսի պետական թատրոններում կերտել է բազմաթիվ դերեր, հեռուստադիտողներին էլ հայտնի է սերիալներից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ հազվադեպ է այցելում հարազատ Գյումրու թատրոն։
– Պարոն Հակոբյան, հեռուստադիտողներից շատերը կարոտով են հիշում հատկապես «Վերվարածները» սերիալում Ձեր կերտած կերպարը։ Ինչո՞ւ վերջին շրջանում չեք նկարահանվում սերիալներում, չեք երեւում էկրաններին, տպավորություն է, թե գործազուրկ եք։
– (Ծիծաղում է): Ես գործազուրկ եմ, եթե խոսքը վերաբերում է հեռուստաֆիլմերին կամ գեղարվեստական ֆիլմերին։ Բայց թատրոնի իմ աշխատանքը ոչ ոք չի կարող իմ ձեռքից խլել։
Թեեւ նշեմ, որ իմ մասնակցությունն ունեմ նոր գեղարվեստական ֆիլմում, որի մասին մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող։ Ավելի վաղ էլ նկարահանվել եմ «ճամբարում» մանկապատանեկան, «Նախաճաշ երկուսի համար» ֆիլմերում։
Կարդացեք նաև
Ցավոք, դերասանների կենսագրության զգալի հատվածը մեծ մասամբ կախված է ռեժիսորներից, պետք է հրավիրեն, որ գնաս ֆիլմերում, սերիալներում խաղալու։ Այնպես չէ, որ իրենք կանչում են, ես չեմ գնում։ Բայց մի խնդիր էլ կա. եթե ունենամ հրավեր, սակայն նկարահանման հրապարակում տեսնեմ դրսից բերված, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց, չեմ նկարահանվի, որքան էլ դրա կարիքն ունենամ։
Աչքիս պոչով հետեւում եմ այսօրվա դերասանների գործունեությանը, տաղանդավորների, ջահելների էլ եմ նկատում, ոչ պրոֆեսիոնալների էլ ու այս վերջին հանգամանքից ահավոր նեղսրտում եմ։ Պարտադիր չէ՝ նրանք թատերական ինստիտուտն ավարտած լինեն, ավարտածներ կան, որ ոչ պրոֆեսիոնալներին ոչնչով չեն զիջում։ Ես խոսում եմ Աստծո կողմից տրված շնորհքի մասին:
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում