Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանին պատկանող ընկերությունն այս օրերին գտնվում է արգելանքի տակ. «Ժողովուրդ»

Օգոստոս 20,2015 11:07

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է, լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել։

Տեղեկացանք, որ 2015թ հուլիսի 31-ին «Էկոմիքս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից բռնագանձվի 2 միլիոն դրամ։

«Կարին» ՍՊԸ-ն էլ իր հերթին է 2015 դիմել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից պահանջելով 2 միլիոն դրամ։

Իսկ, ահա, «Տուֆաբլոկների գործարան» ԲԲԸ-ն ոչ միայն դիմել է Արաբկիր դատարան՝ պահանջելով ընկերությունից բռնագանձել 2 միլիոն դրամ, այլեւ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պատգամավորին պատկանող ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչն այս գործով դատավոր Սամվել Թադեւոսյանը բավարարել է։

Այսինքն՝ պատգամավորին պատկանող ընկերությունն այս օրերին գտնվում է արգելանքի տակ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31