Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Նկատի ունեմ ֆեյսբուքյան տարբեր կոդլների թափթփուկներին» «Հայկական ժամանակ»

Օգոստոս 20,2015 11:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ որեւէ բարդույթ չունեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու եւ կմասնակցեն սահմանադրական փոփոխությունների քննարկումներին։

– Տիկին Զոհրաբյան, մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն դեռեւս իրենց դիրքորոշումը չեն հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, եւ ակնհայտ է, որ ԲՀԿ-ում տարբեր տեսակետներ կան այդ փաստաթղթի վերաբերյալ, դուք քննարկե՞լ եք եւ ի՞նչ դիրքորոշում ունեք այս պահին։

– Եվ ինձ համար զարմանայի է, թե ինչու է ողջ լրատվական դաշտը սեւեռվել բացառապես ԲՀԿ-ի դիրքորոշման վրա, երբ նույն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլ քաղաքական ուժեր եւս, բացառությամբ 2 քաղաքական ուժի, առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ կուսակցական պաշտոնական տեսակետ չեն հայտնել։ Որեւէ մեկը իրավունք չունի իր այսպես կոչված քաղաքական կամ քաղաքագիտական վերլուծությամբ մեզ փորձել շանտաժի ենթարկել կամ ֆեյսբուքյան կեղծ հանրային կարծիքով մեզ ինչ-որ օրակարգ թելադրել՝ շահարկելով ժողովրդի անունը, երբ ժողովուրդը բացարձակապես օտարված է այդ գործընթացից, ժողովրդի օրակարգում սահմանադրական փոփոխությունների խնդիր չկա։

– Ֆեյսբուքյան կարծիք, շանտաժ ասելով ո՞ւմ նկատի ունեք։

– Նկատի ունեմ ֆեյսբուքյան տարբեր կոդլների թափթփուկներին, ովքեր փորձում են իրենց պրոբլեմներն ու մեր լրջագույն խնդիրները թողած, կախվել ԲՀԿ-ից եւ անընդհատ թասիբի գցել, թե ինչու ԲՀԿ-ն մինչ այս պահը կարծիք չի հայտնում։

– Ամեն դեպքում, դուք ասում էիք, որ Վենետիկի հանձնաժողովը ձեզ հորդորել է, որ մասնակցեք քննարկումներին, բայց Վարդան Օսկանյանը 10 կետ հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում՝ ինչու պետք է դեմ լինել սահմանադրական փոփոխություններին։

– Վարդան Օսկանյանը ԲՀԿ անդամ չէ եւ նա, ինչպես եւ բոլոր նրանք, ովքեր դուրս են եկել ԲՀԿ-ից, ազատ են իրենց դիրքորոշումը ներկայացնելու։ Այո, Վենետիկի հանձնաժողովը մեզ հորդորել էր, որպես թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, չմնալ դիտորդի կարգավիճակում եւ մասնակցել բովանդակային քննարկումների։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31