Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Ազնավուր. «Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին». «Փլեն Վի»

Օգոստոս 20,2015 10:47

Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին եւ կբացի հայ-թուրքական փակ սահմանը: Այս հայտարարությունը ֆրանսիական «Փլեն Վի» թերթին տված հարցազրույցում արել է աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը:

Լրագրողը Ազնավուրին հարցրել է, թե արդյոք այն փաստը, որ վերջինիս մայրը կորցրել է իր ընտանիքը ցեղասպանության ընթացքում, ներգործություն ունեցե՞լ է իր հետագա կյանքի վրա: Ազնավուրը պատասխանել է, որ չէր ցանկանա գաղթականի որդի լինել, բայց ինքը ոչինչ չի կարող փոխել:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությանն՝ Ազնավուրն ասել է, թե Թուրքիայի երիտասարդությունը, կարծես թե, հոգնել այն հանգամանքից, որ իրենց մատով են ցույց տալիս. «Նրանց պապերը «փայլուն» մարդիկ չեն եղել, բայց սխալ է երիտասարդներին մեղադրել կամ դնել նույն մակարդակի վրա: Երբ մուսուլմանները մոտենում են ինձ եւ հարցնում, թե արդյոք ես գիտեմ, որ այն ինչ արվել է, կապված է իրենց անվան հետ, ես պատասխանում եմ, որ նույն բանը կատարվել է նաեւ կաթոլիկների կողմից: Օրինակ՝ ինկերի մշակույթը ոչնչացվել է իսպանացիների ձեռքով: Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին եւ կբացի սահմանը»:

Երգչի խոսքերով՝ ինքը մեծ ցանկություն ունի ճանաչել Թուրքիան, սովորել, թե ինչպես են թուրքերենով ասում «Բարեւ, ինչպե՞ս ես» եւ խորանալ թուրքերի մեջ, ինչպես դա արել է ֆրանսիացիների դեպքում. «Ես նրանցից չեմ, ովքեր ասում են «Լավ թուրքը մեռած թուրքն է»: Ես դաստիարակվել եմ մի ընտանիքում, որտեղ ոչ ոք ֆրանսերեն չէր խոսում: Այսօր իմ ֆրանսերեն երգերը գրված են մինչեւ վերջին ստորակետի ճշգրտությամբ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31