«ՎԵԿՍ» ՍՊԸ-ն պատկանում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի փեսային՝ Կարեն Սարգսյանին, որը փոխնախարարի քրոջ՝ Գայանե Բագրատի Տերտերյանի ամուսինն է։
Այս ընկերության հետ նմանատիպ աշխատանքների, բայց արդեն 241 միլիոն դրամի մեկ այլ պայմանագիր էլ կնքվել էր դեռ տարեսկզբին՝ ապրիլին։ Այս անգամ կառավարությունը որոշել էր վերանորոգել կառավարության նիստերի եւ ընդունելության դահլիճները։ Վերանորոգումն ընթացել էր ոսկեզօծումներով ու ոսկեպատումներով, հատուկ ճոխ քանդակներով եւ այլ թանկարժեք ճոխություններով։ Այս մասին մամուլը գրեց, քննադատեց, բայց, փաստորեն, կառավարությունը հետեւություններ չի արել։
Եվ չնայած լուրերին, որ ՀՀ վարչապետը եւ ընդհանրապես իշխանությունը, դռնեդուռ ընկած, սրան-նրան խնդրում-աղաչում են մի երկու կոպեկ վարկ տալ Հայաստանին՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար, սակայն բերած փողերն էլ այսպես անտնտեսվար են օգտագործում։
Ի դեպ, Տերտերյանի փեսային պատկանող ընկերությունը ժամանակին վերանորոգել է նաեւ Ազգային ժողովի դահլիճը, այնպես որ, կարելի է ասել՝ նմանատիպ աշխատանքների իրականացման համար պետական խոշորամասշտաբ տենդերներ շահելու մոնոպոլիան պատկանում է «ՎԵԿՍ» ՍՊԸ-ին։
Կարդացեք նաև
Այս նույն ժամանակահատվածում՝ այլ շենքերի, շինությունների հիմնանորոգման նպատակով, կառավարությունը շուրջ 10.5 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Արայ» ընկերության հետ եւ 6 միլիոն 996 հազար դրամի պայմանագիր էլ՝ «Մեգերյան կարպետ»-ի հետ։ «Արայ»-ի հետ պայմանագիրը ենթադրում է օդորակիչների, բարձրախոսների, պրոյեկտորի, նաեւ մալուխների, անջատիչների տեղադրման եւ այլ նմանատիպ աշխատանքների կատարում, իսկ «Մեգերյան կարպետ»-ն էլ պարտավորվում է տվյալ գումարի դիմաց իրականացնել բամբակյա հենքով ձեռագործ գորգի ձեռքբերում եւ տեղադրում, ինչպես նաեւ կառավարության շենքի նկարվածքով արույրե բարելիեֆի պատրաստում եւ տեղադրում։
Այս երեք պայմանագրերը միասին կազմում են 43 մլն 437 հազար 535 դրամ։
Ահա, այսպիսի խնայող ու տնտեսվար կառավարություն ունենք։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում