Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանին դո՞ւր են գալիս իր ոչ գրագետ գործընկերները. «Հրապարակ»

Օգոստոս 20,2015 10:19

Պատգամավոր Սամվել Նիկոյանն, որը թվում էր, թե հայերենի վատ իմացությամբ աչքի չի ընկնում, զարմանալիորեն կողմ չէ լեզվի իմացության տեստ հանձնելու նորամուծությանը. «Ես առանձնապես դրական չեմ վերաբերվում այդ նորմին, որովհետեւ, վերջիվերջո, պատգամավորներին ընտրում է ժողովուրդը։ Եթե ժողովուրդը գտնում է, որ որեւիցե պատգամավոր արժանի է, եւ ինքը նրան ընտրում է, նման մարդու վրա դնել այդպիսի ցենզ, մի փոքր խրախուսելի չէ։ Ես ամբողջ աշխարհում նման նախադեպի մասին չգիտեմ, գուցե հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են՝ գիտեն։ Իհարկե, հասարակությունը ոգեւորված կլինի դրանից…»։

Նիկոյանին հիշեցրինք ընտրական ավանդույթների մասին։ «Տեսեք, եթե ասեն՝ եկեք այնպես անենք, որ ընտրությունը լինի արդար, թափանցիկ, ես դրան կողմնակից կլինեմ, բայց որոշումը՝ ում պետք է ընտրել, դա ժողովրդինն է։ Ինչ-որ մեկն առաջադրումներից առաջ պետք է քննություն վերցնի, հիմի էլ պետք է մտածենք՝ արդյոք տեստերը ճի՞շտ են կազմվել, արդյոք օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ։ Մի բարիեր ենք դնում, որ հետո մտածենք՝ արդարացի՞ էր, թե՞ ոչ»։

Իսկ Նիկոյանին դուր են գալիս իր ոչ գրագետ գործընկերները. «Պատգամավորը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ժողովուրդը նրան ընտրում է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31