Լրահոս
Օրվա լրահոսը

«Տո դու ո՞վ ես, որ Րաֆֆիի անունը տալիս ես, ա՛յ սադրիչ»

Օգոստոս 20,2015 17:30

«Սա է «Ժառանգության» դեմքը: Սա է Վովա Գասպարյանի հետ աղոթած մարդու իրական համակիրների դեմքը, տեսքն ու պատկերը: Այսպես են այդ կուսակցությունում հարցեր լուծում: Սա «Ժառանգություն» կուսակցության մահախոսականն է: Եթե «Ժառանգությունում» անասուններ են բուծում, թող գնան մտածեն, թե իրենց կուսակցությունն ուր է գնում եւ ուր են տանում: Այդ եվրոպամետ, Պուտինից հաղթանակ բերող եւ Վովայի հետ աղոթող կուսակցությունը ցույց տվեց իր իրական դեմքը: Այսպիսի քրեական հարցեր լուծելու համա՞ր են կուսակցություն բացել»,- «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «Ժառանգության» անդամների հետ ունեցած միջադեպից հետո այսպիսի հայտարարություն էր արել 1in.am-ի հետ զրույցում:

Ի պատասխան՝ «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում նրան սադրիչ եւ պատվեր կատարող որակեց՝ ասելով. «Ի՞նչ կապ ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Հովսեփ Ղազարյանի այդ պատմությունը, որ Հովսեփի անունը չի տալիս, Րաֆֆիի անունն է տալիս: Տո դու ո՞վ ես, որ Րաֆֆիի անունը տալիս ես, ա՛յ սադրիչ»:

Տիկին Բախշյանի խոսքերով՝ նման քրեական մտածելակերպն ու արժեքները Նարեկ Սամսոնյանի արժեքներն են, ոչ թե «Ժառանգության»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31