Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայր Աթոռն անբովանդակ որակեց հայ մուֆթիի մասին լուրը

Օգոստոս 20,2015 12:30

«Առավոտի» օգոստոսի 18-ի համարում տպագրված «Հայաստանում եւ Արցախում մահմեդական հայեր չկան» հրապարակման մեջ անդրադարձել էինք վերջին օրերին շրջանառության մեջ դրված մի տեղեկատվության, ըստ որի՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մահմեդական հայերի կրոնական առաջնորդ է ընտրվել ոմն Արսեն Սաֆարյան, որն, ըստ աղբյուրի, ավարտել է Իրանի Ղոմ քաղաքի հոգեւոր ճամարանը: Քանի որ լուրը տարակարծությունների տեղիք էր տվել ու բուռն քննարկումների առարկա դարձել, որովհետեւ շատերը կասկածի տակ են դնում մահմեդական հայերի գոյությունը Հայաստանում, թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանից (լուսանկարում): «Մամուլում շրջանառվող այն լուրը, որ իբր Հայաստանում մահմեդականների ժողովի ժամանակ ինչ-որ հայ ընտրվել է Հայաստանի եւ Արցախի մահմեդականների առաջնորդ, անհասկանալի եւ անբովանդակ տեղեկատվություն է: Մեր ունեցած տեղեկություններով՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում մահմեդական հայեր չկան, ուստի անիմաստ ենք համարում այն մեկնաբանել: Պարզապես տեղեկացնեմ, որ ամիսներ առաջ եւս համացանցում նմանատիպ մի լուր էր տարածվել, որը ժամանակին հերքվեց: Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր նման ստահոդ լուրերով փորձում են խեղաթյուրել իրականությունը»,- նշեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատարը:

Իմիջիայլոց, թուրքագետ Հակոբ Չաքրյանը եւս «Առավոտի» հետ զրույցում ծուղակ էր տեսել լուրում, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն այն որակել՝ աբսուրդ: Ըստ Ոսկանյանի՝ այլ ռեսուրսից արտատպված լուրում կային մի քանի անտրամաբանական մտքեր ու կոպիտ սխալներ, օրինակ այն, որ մուֆթի է ընտրվել Իրանի Ղոմ քաղաքի հոգեւոր ճեմարան ավարտած հայը, մինչդեռ Ղոմ քաղաքում շիայական հոգեւոր ճեմարան է գործում, իսկ շիայականությունը մուֆթիի ինստիտուտ չունի: Արեւելագետի ձեւակերպմամբ, դա նույնն է, որ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի շրջանավարտն ընտրվի Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ես շատ չէի խանդավառուիլ մահմետական հայերու հարցով ։
    Շատ զգուշ պէտք է ըլլալ անոնք-մահմետականները – ամէն բանէ առաջ իսլամ
    են -ապա ինչ ուզես կ՜ըլլան։ Անոնց ազգութիւնն ու ինքնութիւնը իսլամ ըլլալու
    մէջ կը կայանայ։ Մենք արեւելահայ-արեւմտահայ տակաւին ամբողջովին չենք կրցած իւրացնել-ուր մնաց Քրիստոնեայ -իսլամ երկուութիւնը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31