Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին

Օգոստոս 20,2015 12:00

Ովքեր առնչություն են ունեցել չարի ու մոգության հետ
ու վերացել ժողովրդի միջից

«Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից»: (Աստվածաշունչ – Ղեւտացոց Գիրք գլ. 20, համար 6)

Այս բաների մասին մամուլում շատ չեն գրում եւ հեռուստատեսությամբ չեն ցուցադրում, բայց դուք պետք է իմանաք, որպեսզի զգույշ լինեք ձեր կյանքերի ու հոգիների համար: Սիրելի մարդիկ, ահա տեսեք փաստերն ու ինքներդ կատարեք հետեւություններ:

1. Ալեքսանդր Աբդուլով, 2005-ին նկարահանվեց «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմում: Երկու տարի հետո մահացավ ուռուցքից՝ 54 տարեկանում:
2. Իլյա Օլեյնիկով, 2005-ին նկարահանվեց «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմում: 2012-ին մահացավ ուռուցքից՝ 65 տարեկանում:
3. Վալերի Զալատուխին, 2005-ին նկարահանվեց «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմում: Մահացավ 2013 թվականին՝ ուռուցքից:
4. Ժաննա Ֆրիսկե, 2004-ին նկարահանվեց «Գիշերային պարեկ» եւ 2005-ին «Ցերեկային պարեկ» ֆիլմերում: Մահացավ 2015թ.՝ գլխուղեղի ուռուցքից: Նա 41 տարեկան էր:
4. Վլադիսլավ Գալկին, 2005-ին նկարահանվեց «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմում: 2010 թվականին նրան մահացած գտան իր տանը: Նա 38 տարեկան էր:
5. Անի Մաջնունյան, նկարահանվում էր «Վեցերորդ զգայարան» հաղորդման մեջ: Մի քանի օր առաջ նրան դաժանորեն սպանված գտան իր տանը:

Գրում են, որ 2005 թվականի այն օրից, ինչ «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմը էկրան է ելել, մինչ այժմ 18 մարդ, ովքեր մասնակցել են ֆիլմի աշխատանքներին, արդեն մահացել ու գնացել են այս աշխարհից: Աստված այս մարդկանց թող ողորմություն անի: Դուք էլ մի դատեք իրենց, քանի որ ոչ իրենց վերջին միտքը գիտենք, ոչ էլ իրենց սրտերն ենք տեսնում: Բայց այս եւ նմանատիպ ստատիստիկան երբ նայում ես, ոչ մի կերպ չես կարող խուսափել Աստծո խոսքերը հիշելուց, թե չարի ու խավարի հետ ոչ մի առնչություն մի ունեցեք: «Ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ»: (Բ.Կր 6:14-15)
Սիրելի ժողովուրդ, լավ չէ չար բանին մասնակից լինել: Դա վնասում է մասնակիցներին եւ գայթակղում Աստծո զավակներին: Եթե մեկը ձեր զավակներին գայթակղի ու վատ բաներ սովորեցնի, դուք ի՞նչ կանեք: Իսկ եթե մարդիկ խաբելով գայթակղում են Աստծո զավակներին, ապա Աստված ի՞նչ կանի: Լավ հիշեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Եւ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկանաքար, եւ ծովը գցվեր»: (Ավետարան ըստ Մարկոսի 9:42)

«Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որ…, կախարդութեամբ կամ գուշակութեամբ զբաղուի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի, որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից»։ (Բ.Օր 18:10-12)

Սիրելի ժողովուրդ, հետաքրքրությունից դրդված մի առնչվեք չարի հետ: Լավ հիշեք Աստծո այս խոսքերը: «Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից։ Սրբագործուեցէ՛ք ու սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Պահպանեցէ՛ք ու կատարեցէ՛ք իմ հրամանները»։ (Աստվածաշունչ – Ղեւտացոց Գիրք գլ. 20, համարներ 6-8): Հիմա ով ականջ ունի՝ թող լսի:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրեք իմ ֆեյսբուքյան էջում

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31