Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր հասարակությունը սահմանադրական փոփոխությունների պահանջ չի դրել». «Ա1+»

Օգոստոս 19,2015 21:10

Հայաստանում սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, եթե բարեփոխումների պահանջը առաջ է  քաշում հասարակությունը. «Մեր հասարակությունը կարծես թե այդ պահանջը չի դրել, որովհետեւ մեր հասարակության մեջ պահպանված է դեռեւս հպատակի զգացողությունը։ Եւ, քանի որ չկար ներքեւից պահանջը, իշխանությունները փորձեցին սահմանադրական փոփոխություններ անել»,-ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպանը ցավով արձանագրում է՝  մեր հասարակությունը, սպասում է մի լավ թագավորի, ով իր  մասին կմտածի. «Լավ իշխանություն չի լինում, լինում է տանելի կամ անտանելի իշխանություն։ Իսկ տանելի իշխանություն ստեղծելու համար դու պետք է պայքարես դրա համար, այդ թվում նաեւ սահմանադրական փոփոխությունների»։

Սահմանադրական բարեփոխումները երկու նպատակ են հետապնդում. «Մեկը  այն, որ շարունակի նա մնա իշխանության մեջ եւ կուսակցությունը սկսի իշխել եւ մյուս նպատակը՝ երբ որ նախագահական ընտրությունները հանում ես, ապա կոլապսների հավանականությունը փոքրանում է, քանի որ Հայաստանում ճգնաժամեր լինում են նախագահական ընտրությունների ժամանակ»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31