Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դատապարտել է Ռուսաստանի զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Այս տեղեկությունն, ըստ «Sputnik-Georgia»-ի, հաղորդել է նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Ավելի քան 9000 զինծառայողներ եւ 300 միավոր հրթիռա-հրետանային համակարգեր մասնակցում են Հարավային ռազմական օկրուգի Ռուսաստանի հարավային եւ հյուսիսկովկասյան սահմանների մոտ գտնվող զորավարժարաններում, ինչպես նաեւ Հայաստանում, Ղրիմում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում տեղի ունեցող զորավարժություններին:
Վրաստանի նախագահը անհանգստություն է հայտնել կապված Ռուսաստանի Դաշնության երկու օր առաջ սկսված զորավարժությունների հետ: Փխալաձեի խոսքերով՝ Մարգվելաշվիլին վերոնշյալ գործողություններն անվանել է «բացարձակապես անընդունելի»:
Վրաստանի նախագահի աշխատակազմը Ռուսաստանի տվյալ գործողություններին արձագանքելու խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ