Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «Որ սահմանն ամեն անցնողին պետությունը տուն տա….»

Օգոստոս 19,2015 19:01

Հուլիսի 24-ին Սերժ Սարգսյանը Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղում մասնակցել է մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողության: Գյուղի 23-ամյա բնակիչ , 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը Ադրբեջանի տարածքում գտնված Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը երկրի նախագահին նամակ է հանձնել, խնդրելով Արսենին այլ վայրում բնակարան տրամադրել:

Տիկին Սվետլանան դա հիմնավորել է նրանով, որ Վերին Կարմիրաղբյուրի կլիման սուր է, Արսենի մաշկային հիվանդության՝ փսորիազի  չսրվելու համար կլիմայական այլ պայմաններ են պետք:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը մեզ հայտնեց, որ այդ հարցով ՀՀ նախագահի աշխատակազմից իրեն զանգահարել են: Գյուղապետի կարծիքը հետեւյալն է. «Որ սահմանն ամեն անցնողին պետությունը տուն տա, զոհված ազատամարտիկների ընտանիքներին ինչպե՞ս օգնի»:

Կ. Չոբանյանն ասաց, որ Խոջոյանների ընտանիքը գյուղում երկհարկանի տուն ունի, որի երկրորդ հարկում 4 սենյակ կա: Նրա վկայությամբ՝ Խոջոյանների ընտանիքի անդամներն աշխատում են, նրանք միասին ամսական ավելի քան 400 հազար դրամ են վաստակում, ընտանեկան նպաստ ստանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31