«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» երիտասարդական կրթական ռազմամարզական կազմակերպությունների միջազգային մրցույթ-հավաքի մասնակիցների համար օգոստոսի 19-ը պատմամշակութային արժեքների այցելության օր է:
Հավաքի կազմկոմիտեի անդամները և մասնակիցները օգոստոսի 19-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո եղևնիների պուրակում տեղի ունեցավ ծառատունկի խորհրդանշական արարողություն:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մրցույթ-հավաքի մասնակիցները ծանոթացան ներկայացված նյութերին և ցուցանմուշներին:
«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի պատմամշակութային վայրեր այցելությունների ծրագիր-ժամանակացույցի համաձայն՝ օգոստոսի 19-ին հավաքի մասնակիցները այցելեցին նաև Մատենադարան, Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ և Սևան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ