Հայաստանը 2015 թվականի ամենաանկայուն երկիրն է: Հենց այս երկրում են կես տարվա ընթացքում մի շարք բողոքի ցույցեր եղել: Ըստ Hrivna.info-ի՝ հետազոտությունների արդյունքում այս եզրակացությանն է եկել «Minchenko Consulting» հոլդինգային ընկերությունը:
Նշված է, որ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի մեծ մասը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում են եղել: «Չնայած սա երկրի ներքին քաղաքական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական վիճակով պայմանավորված բողոքի ցույցերի միայն շատ փոքր մասն է կազմում»:
Ըստ հոլդինգային ընկերության՝ Հայաստանի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների հարցը շարունակում է բաց մնալ: Հայաստանը որոշակի խնդիրներ ունի նաեւ Ռուսաստանի եւ Իրանի, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ: «Այս ամենը բարդացնում է տնտեսության վիճակը, քանի որ Հայաստանը բիզնեսի զարգացման համար չի կարող արտասահմանյան ներդրումներ ստանալ եւ շատ քաղաքացիների աշխատատեղերից զրկում է»:
«Minchenko Consulting»-ը զեկույցում խոսվում է Անդրկովկասի երկրների մեծամասնության մասին, սակայն հենց Հայաստանն է զբաղեցրել 1-ին հորիզոնականը: Վրաստանում եւ Թուրքիայում վիճակը ոչ պակաս լարված է, սակայն այնտեղ բողոքի ցույցերի մեծամասնության պատճառը քաղաքական հարցերն են:
Կարդացեք նաև
Այս զեկույցի արդյունքներով ամենակայուն երկիրը Ադրբեջանն է: Հենց այս երկրի տնտեսությունն է ամենահզորը Անդրկովկասի պետությունների շրջանակներում: «Բացի այդ, երկիրը խելացի արտաքին քաղաքականություն է վարում, ինչը թույլ է տալիս համագործակցել տարբեր մայրցամաքներում գտնվող երկրների հետ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Արժե, արդյո՞ք, նման ապուշությունները տպագրել: Վերջապես, դուք ու՞մ եք հավատում: Ամոթ…