Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը այցելում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն

Օգոստոս 19,2015 17:25

Օգոստոսի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ այցելեց ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն: Ֆինանսների նախարարությունը վերջերս Զեյթունում տեղակայված տվյալների մշակման կենտրոնի համար ձեռք է բերել արդի համակարգչային սարքավորումներ ու ծրագրակազմեր՝ երկրում հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված տեխնիկական օժանդակության շրջանակում:

Այցի ընթացքում նախարարի տեղակալ Վ. Միրումյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի ներկա հարկային քաղաքականությունը, միաժամանակ ընդգծելով նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցության շնորհիվ ունեցած վերջին ձեռքբերումները: ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը հանգամանորեն ներկայացրեց Եկամուտների վարչարարության ինտեգրացված համակարգը, որի ավտոմատացման աշխատանքները իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ: Լիովին ավտոմատացված համակարգի շնորհիվ նվազում են հարկային խախտումները, կոռուպցիայի հնարավորությունը և սխալները: Իսկ սխալներ տեղ գտնելու դեպքում, ավտոմատացված համակարգը թույլ է տալիս դրանք վերհանել ու ուղղել: Ֆինանսների նախարարության ջանքերի շնորհիվ վերջին վեց տարիների ընթացքում 36 տոկոսով կրճատվել է այն ժամանակը, որ ձեռնարկությունները ծախսում են հարկային հաշվետվությունների ու ձևակերպումների հետ կապված աշխատանքների իրականացման վրա, իսկ էլեկտրոնային հայտարարագրում կիրառող հարկ վճարողների թիվը, որ 2011թ. կազմում էր 7 տոկոս, 2015թ. հասել է շուրջ 95 տոկոսի:

Դեսպան Միլսը նկատեց, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը: Նա գովեստով անդրադարձավ ՀՀ կառավարության այս կարևոր հաջողություններին, որոնք թույլ են տվել «հարկերի վճարման դյուրինության» մասով 32 կետով բարելավել Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի Doing Business 2015 զեկույցի վարկանիշային սանդղակու, որտեղ  Հայաստանը դիտարկված 189 երկրների շարքում 2013թ.-ին 73-րդն էր, իսկ 2014թ.՝41-րդը: Անդրադառնալով այն դրական հետևանքներին, որոնց հանգեցնում է հարկային կանոնակարգերի ու վարչարարության թափանցիկությունը, դեսպան Միլսը հույս հայտնեց, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ:

ԱՄՆ ՄԶԳ-ն իր ծրագրերով աջակցել է ՀՀ Ֆինանսների նախարարությանն իրականացնելու բարեփոխումներ, որոնք օգնել են բարելավել հարկային դաշտը փոքր բիզնեսի համար, ապահովել սարքավորումներ ու ուսուցումներ հարկ վճարողների սպասարկման կենտրոնների համար, դյուրացնել հարկային հետաքննությունները և ԱԱՀ-ի վերադարձը և բարելավել հարկային ստուգումների պլանավորման ու ստուգման ենթակա ձեռնարկություններին ընտրության համակարգը: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև աջակցել է Հարկային խորհրդի ստեղծման հարցում, որը հարկային հարցերը քննության առնելու նոր պետական-մասնավոր հարթակ է ՀՀ կառավարության ու գործարար համայնքի համար:

ԱՄՆ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31