Լրահոս
Օրվա լրահոսը

Յուվեցի Կարոյի գործը մոտենում է ավարտին

Օգոստոս 19,2015 17:13

Այսօր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է ցուցմունք տար ամբաստանյալ Արթուր Զադոյանը: Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Արթուր Զադոյանը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ է:

Պատգամավորի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը տեղեկացրել էր, որ դատաքննությունը մոտենում է ավարտին. «Օգոստոսի 19-ին ամբաստանյալը ցուցմունք կտա, որից հետո դատաքննությունը կավարտվի եւ կանցնենք ճառերի փուլին»:

Դատական նիստն այսօր, սակայն, չի կայացել, քանի որ դատախազը չի ներկայացել: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել` ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: 2009 թվականի հոկտեմբերի 05-ին ժամը 11-ի սահմաններում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և սպառնացել է սպանել: Քրեական գործի վարույթը կասեցվել էր, ապա վերսկսվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31