Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. Կա՛մ վարչապետին են խաբել, կա՛մ կառավարությունն է հասարակությանը խաբում

Օգոստոս 19,2015 17:05

Եթե գործարքը շահավետ լիներ, ապա մանրամասն կգրվեր, թե գործարքի բուն առարկան որն է, թե գործարքի արդյունքում պետությունը ինչ է ունենում, հասարակությունը ինչ է ունենալու: Այս մասին օգոստոսի 19-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին, ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Տպավորությունն այնպիսին է՝ կա՛մ վարչապետին են ինչ-որ տեղ խաբել, կա՛մ կառավարությունն է հասարակությանը խաբում»,- նկատեց նա:

Փաստաբանը համարում է, որ յուրաքանչյուրը կարող էր նման կազմակերպություն ստեղծել. «Տվյալ դեպքում որեւէ կերպ չի գնահատվել, թե այդ գործարքի արդյունքում հնարավո՞ր է այս ամբողջ տարածքը եւ այս շինությունը տվյալ ընկերությունը, չունենալով որեւէ գումար, դնի բանկ, ստանա վարկ, եւ այդ գումարով ծածկի ծախսը, այսինքն՝ այդ 30 միլիոնը: Գործարքը ստացվում է այնպես, որ յուրաքանչյուրս կարող էինք բացել մի ընկերություն, պայմանավորվեինք կառավարության հետ տվյալ տարածքն ամբողջությամբ գրանցվեր ընկերության վրա, ընկերությունն այդ տարածքը դներ բանկ, որովհետեւ տարածքն ամբողջությամբ շատ մեծ է, եւ ես չեմ կարող գնահատել, տնտեսագետ չեմ, թե ինչ կարժենա լիկվիդացիոն արժեքը, բայց մտածում եմ, որ այդ գումարին մոտ կարժենա, անպայման: Այնուհետեւ ստանալ բանկից գումարը եւ վճարել կառավարությանը: Այսինքն՝ յուրաքանչյուրս այդ գործարքը կարող է կատարել, բայց տնտեսագիտորեն, երբ պետությունը կատարում է նման գործարք, պետք է պարզել, թե այդ տվյալ կազմակերպությունը հաշվեկշռի վրա փող ունի՞, այսինքն՝ այդ մարդը վճարունա՞կ է, թե՞ ոչ: Եթե վճարունակ չէ, ինչո՞ւ եք գործարքը կատարում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31