Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյան. «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ը արդյունավետ սեփականատիրոջ գաղափարից հեռու է

Օգոստոս 19,2015 16:25

Երբ որ փաստաթուղթն ուսումնասիրում ենք, վստահության ոչ մի նշույլ չկա: Այս մասին օգոստոսի 19-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին, ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ գումարը կարեւոր նպատակ պետք է չլինի, կարեւորն այն է, որ լինի արդյունավետ սեփականատեր, որը հասարակության համար ընդունելի խաղի կանոններով կարողանա որեւէ բիզնես գործառույթ իրականացնել:

«Ի՞նչ էր խանգարում, որ նախագիծը պետությունը, քանի որ պետական սեփականություն է, ինքը բաժնետիրացներ: Շատ ենք խոսում մասնավոր եւ հասարակություն գործընկերության մասին, ի՞նչ էր խանգարում, որ այս հասարակությունն ունենար ավելի իրատեսական հենքեր, այսինքն՝ ունենար նաեւ փուլեր, ներդրումներ, տեսանելի լինել, թե ինչ ես դու գնում եւ դա բաժնետիրացվեր: Այսինքն՝ հնարավորություն ընձեռվեր, որ ամեն մեկս, բաժնետոմս գնելով եւ պետությանը տալով ոսկե բաժնետոմսի գաղափարը, նաեւ պետությունից պահանջատեր լինել, որ նա կարողանար գործընթացներն անել»,- ասաց նա:

Անդրադառնալով «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ի ներդրումային ծրագրին՝ Արտակ Մանուկյանն ասաց, որ այնտեղ չկա մի նախադասություն, որը քննադատելի չլինի. «Ակնհայտ է, որ այս ընկերությունը արդյունավետ սեփականատիրոջ գաղափարից բավականաչափ հեռու է, որովհետեւ շատ փնթի է այս ամեն ինչն ամրացված: Գրված է ՝ ընկերությունը պետք է աշխատի 12 ամիս, չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում 12 ամիս, շուրջ տարի անխափան պետք է աշխատի՞: Այս առումով էլ՝ ձեւակերպումների անորոշություններ էլ կան: Ավելին ասեմ՝ մի մասով մենք խոսում ենք, որ համալիրը պետք է կառավարման հանձնվի, մեկ էլ ասում է՝ մեր կառավարումը պետք է կապ հաստատի: Եթե դու նպատակ ունես հանրային հավատարմագրային կառավարման հանձնել, ինքն է որոշում ում հետ կապ հաստատի, ում հետ՝ կապ չհաստատի, ենթադրենք: Այսինքն՝ այստեղ ընդամենը copy-paste-ի մի ամբողջ բազմություն է, որն իրար հետ ընդհանուր կապ չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31