Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները» պարսկերենով

Օգոստոս 19,2015 14:52

Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի կողմից կյանքի կոչված «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի» նախաձեռնությամբ, Թեհրանում, Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքների շրջագծում, պարսկերեն լեզվով հրատարակվեց արեւմտահայ անվանի գրող, երգիծաբան, լրագրող եւ հրապարակագիր Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ 1914-1919, անձնական հիշատակներ» գիրքը, որը հեղինակի հուշագրություններն է Ցեղասպանության և բռնագաղթի օրերից:

416 էջանոց այս գիրքը, որ հրապարակ է իջել 1100 տպաքանակով, պարսկերենի է թարգմանել իրանահայ տաղանդավոր թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը և տպվել է Միրզախանյան ընտանիքի մեկենասությամբ Արամայիս Միրզախանյանի հիշատակին, «Աֆրազ» հրատարակչատան միջոցով:

Ա. Խեչումյանն իրանահայ ամենաաշխույժ թարգմանիչներից է: Նա իր թարգմանած տասնյակ գրքերի շարքին թարգմանել եւ հրատարակել է նաեւ Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի»-ն, որը մեծ ընդառաջում է գտել պարսիկ ընթերցողի կողմից եւ առաջին հրատարակությունից, ընդամենը, քանի ամիս հետո վերահրատարակվել:

Հ.Գ. – Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը կյանքի է կոչվել և հովանավորվում է Թեհրանի Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Աշխարհատեսների հայկական կենտրոնի, անկախ մտավորականների, «Իրանահայեր» լրատվական կայքէջի եւ «Արաքս» շաբաթաթերթի կողմից:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 19 օգոստոսի 2015թ.:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31