Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիա»-ի համասեփականատերեր. կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն՝ առաջ եկած խնդիրների լուծման համար

Օգոստոս 19,2015 14:40

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Մենք՝ «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում  հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ընկերության  51%-ի բաժնետեր և ընկերության տնօրեն պարոն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։

Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի անձնական անվտանգությունը և ազատ գործելու  իրավունքը հանդիսանում է «Էյր Արմենիա» ընկերության կարևորագույն նախապայմաններից մեկը և գործունեության կազմակերպման գրավականը։

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զգոնության, արագ և նպատակային միջոցառումների իրականացման, Արսեն Ավետիսյանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն՝ առաջ եկած խնդիրների լուծման համար:

Մենք պատասխանատվություն ենք ստանձնել ընկերության ներդրումային քաղաքականության իրականացման, ընկերության պարտքերի և պարտավորությունների՝ այդ թվում 250 աշխատակիցների և գործընկեր կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ է  հանդիսանում են «Էյր Արմենիա» ավիաընկերության լավագույն գործընկերները:

Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը և իրականացվող բարեփոխումները:

Այդ իսկ պատճառով, խնդրում ենք կողմերին և իշխանությունների ներկայացուցիչներին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը։

Haytararutyun

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31