Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Մուշեղյան. Եթե զրկվենք մարզահամերգային համալիրից, մենք կզրկվենք բավականին մեծ մշակույթից (Տեսանյութ)

Օգոստոս 19,2015 15:19

«Եթե մենք հանկարծ զրկվենք Մարզահամերգային համալիրից, մենք ոչ թե կզրկվենք շենքից, այլ մենք կզրկվենք բավականին մեծ մշակույթից»,- օգոստոսի 19-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ճարտարապետ, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը:

Նրա խոսքերով՝ տարածաշրջանում պետք է նման կառույց լինի, որպեսզի հնարավոր լինի ներգրավել միջազգային միջոցառումներին. «Այդ տեսանկյունից՝ շատ լավ կլիներ, որ պետության սեփականությունը լիներ, որովհետեւ կան կառույցներ, որ անկախ նրանից՝ եկամտաբեր է, թե եկամտաբեր չէ, բայց ազգի, ժողովրդի, քաղաքի համար պետք է, ինչպես Օպերայի թատրոնն է, ինչպես Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնն է: Այսինքն՝ նրանք չեն աշխատում որպես եկամտաբեր կառույցներ, այլ պահպանվում են նրա համար, որովհետեւ պետք է ժողովրդին, պետք է մեր ազգին, պետք է մեր պատմությանը: Ծիծեռնակաբերդի կառույցը դրանց շարքում է, որ դա ինչպես մնացած ռազմավարական կառույցները, շատերը, որ սեփականաշնորհվել են, պետությունը, իհարկե, դժվարություններ քաշում է, բայց գոնե հնարավորություն ունի վատ կառավարման պարագայում փոխել կառավարման մարդկանց»:

Գուրգեն Մուշեղյանը հավելեց, որ կա կառավարության կողմից հաստատված հատակագիծ, որ այդ տարածքում բացի այդ կառույցներից ուրիշ ոչինչ նախատեսված չէ. «Այսինքն՝ որեւէ բան այնտեղ ավելացնելու համար պետք է փոխվի հողի կատեգորիան՝ հանրային տարածքից վերածվի խառը կառուցապատման գոտու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31