Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները 18-20 տարեկան աղջնակի վրա ձեռք են բարձրացրել, փառք Աստծո, որ չեն բոքսել». Կարո Եղնուկյան

Օգոստոս 19,2015 13:21

Հիմնադիր խորհրդարանն ահազանգել էր, որ ռուսաստանաբնակ իրենց աջակիցներից մեկին՝ ուսանողուհի Սյուզի Գեւորգյանին դարանակալել եւ ծեծի են ենթարկել:

Այդ առնությամբ այսօր «Նոյյան տապան» ակումբում Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանն ասաց. «Հայաստանը տոտալիտար պետության է վերածվել: Սա բնորոշ է միայն նման պետություններին՝ ինչ-որ հարցեր բարձրաձայնողին ծեծել, ահաբեկել, վախեցնել: Ինչ վերաբերում է մեր աջակցի նկատմամբ կատարած գործողությանը, աննախադեպ էր դա, որովհետեւ արդեն նման ահաբեկում տեղի ունեցավ երիտասարդ աղջկա նկատմամբ:

Gevorg-Safaryan-2

Եթե մենք սրանից առաջ տեսել ենք, որ ոստիկանությունը ցույցերի ժամանակ կարող է աղջիկներին նաեւ կոպիտ վերաբերվել, ապա դարանակալել եւ աղջկան ծեծել՝ սա առաջին դեպքն էր: Կրկնակի դատապարտելի է նման գործողությունը»:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը հիշեցրեց, որ վաղը այդ աղջկա նկատմամբ բռնության դեմ բողոքի ցույց են կազմակերպել. «Բարոյական սահմաններ կան: Մենք հայերս, կենացներ ենք խմում, երեխաների, կանանց կենացը ծնկաչոք ենք խմում, բայց եկեք տեսեք, որ ոստիկանները 18-20 տարեկան երիտասարդ աղջնակի վրա ձեռք են բարձրացնում: Փառք Աստծո, որ չեն բոքսել, թեեւ հարվածել են գլխին: Դա արդեն սահմաններն անցնել է: Հաջորդ անգամ չզարմանանք, եթե մահակով կամ բոքսով հարվածեն աղջնակին: Քայլ առ քայլ սրան ենք գնում: Եվ մեր բարոյական հասարակությունը եթե սա թույլ է տալիս, հաջորդը մահակով են հարվածելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    սիրելի Կարո,

    ջահել աղջկան վրայ ձեռք բարձրացնողի ձեռքը թող կոտրվի.
    հազար ամօթ իրեն, փի՛ւհ

    սակայն, ղուրպան,
    18-20 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿԸ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԱՅՍՊԻՍԻ ՎՏԱՆԳԱՒՈՐ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԷՋ !

    իբր «կենդանի վահա՞ն» էք գործածում, ակաս…

    մարտախարական նպատակներով ուզում էք որ երեխաներ վնասվի՞ն

    լրջանանք, Աստուծոյ սիրոյն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31