Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանում բարձրախոսներ չեն վաճառվում, արգելում են ներկրել». ընդդիմադիրները՝ ազատ խոսքի սահմանափակման մասին

Օգոստոս 19,2015 12:58

«Հիմնադիր խորհրդարանի», Շանթ Հարությունյանի խմբի եւ «Դեմ եմ» շարժման անդամներն այսօր «Նոյյան տապան» ակումբում պահանջում էին ոստիկանությունից վերադարձնել բողոքի տարբեր ակցիաների ժամանակ իրենցից առգրաված գույքը՝ բարձրախոսներ, համակարգիչներ, դրոշներ, պլակատներ եւ այլն:

«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը ներկայացնող Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը նշեց, որ, օրինակ, ՀԱԿ-ից, մոտ 2 տարի առաջ 2 բարձրախոս են վերցրել եւ այլեւս չեն վերադարձրել. «Բաղրամյանի դեպքերի ժամանակ Օսիպյանը ակցիայի կազմակերպիչներին ասաց, թե լավ չեք կազմակերպել, այսինչ տեղում խմածներ կան եւ այլն, նա փորձում էր մեղադրել կազմակերպիչներին, որոնք չունեին բարձրախոսներ: Այնտեղ 25 հազար հոգի մարդ էր հավաքված, ծայրում չէին իմանում, թե սկզբում ինչ է կատարվում: Կազմակերպչական տեսակետից շատ կարեւոր հանգամանք է բարձրախոս ունենալը: Կադրեր կան, թե ինչպես են ոստիկանները բարձրանում աղբամանների վրա եւ վար են նետում տեխնիկան՝ ջարդելով: Փաստորեն, իրենք այդ օրը մեկին չեն կպել, պարզապես ոչնչացրեցին տեխնիկան: Իրենք գիտեին, որ մի մասը գնալու է Ազատության հրապարակ, ուզում էին, որ Բաղրամյանում տեխնիկա չմնա»:

«Դեմ եմ» շարժման անդամ Հարութ Աղրամազյանը մտահոգություն հայտնեց, որ ոստիկանությունն առգրավել է իրենց իրերը՝ բարձրախոսները, անգամ ինքնաշեն բարձրախոսն են վերցրել, եւ հիմա իրենք չեն կարողանում խանութներից ձեռք բերել նոր բարձրախոսներ, որովհետեւ կարծես վերեւից հրահանգ կա՝ արգելք դնել բարձրախոսների ներկրման վրա: Խանութներում, ըստ նրանց, բարձրախոսներ չեն ճարվում. «Նույնիսկ ռադիոդետալները չեն բերում, որ մենք առնենք, սարքենք բարձրախոսներ»:

Գեւորգ Սաֆարյանն էլ հաստատեց. «Հայաստանում բարձրախոսներ իսկապես չեն վաճառվում: Այն խանութներում, որտեղից ժամանակին բարձրախոսները դրված էին, օրինակ, երաժշտական խանութներում՝ դինամիկների հետ, հիմա մենք գոնե մի հատ չենք գտնում: Մենք որոշակի տեղեկություններ ունենք, որ մաքսակետում արգելում են ներմուծել բարձրախոսներ: Այնպիսի տպավորություն է, որ դա զանգվածային ոչնչացման զենք է»:

Գեւորգ Սաֆարյանը կոչ արեց մեր սփյուռքահայ բարեկամներին, որ երբ գալիս են Հայաստան, իրենց հետ բարձրախոս բերեն:

Աղրամազյանն ասաց, որ ոստիկանները վերցրել են նույնիսկ իրենց թմբուկը: Թե ինչ պետք է անեին ոստիկանությունում թմբուկի հետ՝ պարզ չէ:

Մեր հարցին՝ ինչո՞ւ միասնական հայց չեք ներկայացնում դատարան՝ պահանջելով Ձեր գույքը, որը առգրավվել եւ չի վերադարձրել ոստիկանությունը՝ Կարո Եղնուկյանը պատասխանեց, որ պատրաստվում են տարբեր քաղաքացիական շարժումներ միասնական ճակատով պայքար սկսել. «Նույնիսկ դատը վերջանում է վճիռ է կայացվում դատարանի որոշումը կա, որ վերադարձրեք, չեն վերադարձնում: Մեզ երկու տարբերակ են թողնում՝ կամ գնաս դատի տաս, կամ ինքդ գնաս ոստիկանության շենքից զոռով վերցնես: Չէ դեռ ոստիկանության շենքը չենք գրավելու, մեր միասնական բողոքն ենք նախ հայտնում: Չի բացառվում ոստիկանության շենքի առաջ ցույցեր անենք, կդիմենք դատարան, հետո Եվրոդատարանը մեծ ուրախությամբ այս հարցը կլսի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31