Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոստիկանները գողություն կատարեցին Ազատության հրապարակից». ակտիվիստները բողոքում են

Օգոստոս 19,2015 12:35

«Հիմնադիր խորհրդարանի», Շանթ Հարությունյանի խմբի անդամների, «Դեմ եմ» շարժման անդամներն այսօր «Նոյյան տապան» ակումբում պահանջում էին ոստիկանությունից վերադարձնել տարբեր բողոքի ակցիաների ժամանակ իրենցից առգրաված գույքը՝ բարձրախոսներ,համակարգիչներ, դրոշներ, պլակատներ եւ այլն:

Karo_Ernukyan

«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը ներկայացնող Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը նշեց, որ երբ մարդու բարձրախոսը վերցնում ես, կտրում ես նրա ձայնալարը:

IMG_2880

2013-ի նոյեմբերի 5-ին, երբ ձերբակալեցին Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, այդ ցույցի մասնակիցներից մեկի՝ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը վստահեցնում էր, որ մինչ օրս չեն վերադարձրել իր տղայի իրերը: Նրա խոսքերով՝ այդ օրը Ազատության հրապարակից բաճկոններ են առգրավել, բազմաթիվ իրեր. «Առանց արձանագրելու տարան: Մինչեւ հիմա չենք կարող ստանալ մեր առգրավված իրերը: Ում հարցնում ենք՝ անհայտ ուղղությամբ է կորել: Անձամբ իմ տղայի շատ իրեր են կորել, Շահենի լուսանկարչական ապարատն է կորել, բարձրախոսը, իր բաճկոնը: Մեր տղաների նկարներով պաստառներ էինք պահում Նախախորհրդարանում, բոլոր նկարները առգրավեցին՝ տարան: Ինչներին էր պետք մեր տղաների նկարները, որոնք պետք է ինչ-որ տեղ շպրտված լինեն՝ պարզ չէ: Իրավապահ մարմինները, որոնք իբր եկել էին պաշտպանելու հասարակությանը, առաջին հերթին իրենք գողություն կատարեցին Ազատության հրապարակից»:

Բանախոսները բողոքում էին, որ իրենց ազատ խոսքի իրավունքն է դրանով խոչընդոտում իշխանությունը: Հարցին՝ եթե բարձրախոս չունեք, չե՞ք կարող ազատ խոսել, արտահայտվել՝ Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Ձայնի ազատությունը խոչընդոտելը անպայման չի ինչ-որ պլաստիլինով կամ ինչ-որ մի բանով բերանը փակել: Այն պլակատները, որի վրա մտքեր են գրված, դրանք վերցնելն ու չվերադարձնելը նույնն է, ինչ խոսքի ազատությունը սահմանափակելը: Բարձրախոսը, որով կարող եմ ես իմ ձայնը լսել տալ 500 հոգու, վերցնելն ու չվերադարձնելը խոսքի սահմանափակում է»:

Gevorg_Safaryan

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ իրենցից առգրաված առարկաների ցանկը շատ երկար է, 97 անուն ապրանք է վերցրել ոստիկանությունը եւ մինչ օրս չի վերադարձրել: Համակարգիչներ կան, բարձրախոսներ: Գեւորգ Սաֆարյանը զարմանում է՝ ինչների՞ն է պետք այդքան երկար իրենց մոտ պահել մեր համակարգիչները, եթե դրա մեջ առկա ինֆորմացիան է պետք, թող հանեն եւ հետ վերադարձնեն. «Ոստիկանությունն ասում է՝ բարձրախոսը իրավախախտման գործիք է հանդիսանում: Բայց բարձրախոսով ընդամենը խոսում են, փաստորեն, ռեժիմի համար խոսելն իրավախախտում է»:

Նա ասաց, որ մի քանի անգամ ոստիկանության հետ պայմանավորվել են, ասել են՝ եկեք վերցրեք իրերը, բայց երբ գնացել են՝ հերթապահ ոստիկանները ներս անգամ չեն թողել. «Բազմաթիվ անգամ գնացել եմ իմ իրերի հետեւից, չորով ասել են՝ չենք տալիս եւ վերջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31